«Չեմ ցանկանում անդրադառնալ քառյակի առաջարկած կետերին, ավելի կարևոր հանգամանք կմատնանշեի»,- ոչիշխանական քառյակի առաջարկների առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Նիկոյանը, հավելելով, որ «հրաշալի քառյակն» առավել կարևոր հարցում է ընդառաջել իշխանությանը: «Շատ ըմբռնումով են մոտենում կառավարությանը, ընդհանրապես իշխանություններին: Այդպիսով իրենց պահանջները հետաձգում են աշնանը, այսինքն, ժամանակ են տալիս: Սա գնահատելի մոտեցում է, վարքագիծ, որով թեթևացնում են մեր հոգսը, որովհետև սովորաբար քաղաքական մեծամասնությունն է ընդդիմությանը դիմում` խնդրելով ժամանակ տալ, քանի որ միանգամից ոչինչ չի լինում: Շատ լավ է, որ իրենց մեջ այդ ըմբռնումն արդեն կա»,- եզրափակեց Սամվել Նիկոյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ